Թբիլիսիում «Ընդդեմ ռուսական օկուպացիայի» ակցիայի ժամանակ այրել են Ռուսաստանի դրոշը: Նախկին խորհրդարանի շենքի դիմաց տեղի ունեցող ակցիային մասնակցել է մոտ 200 մարդ:
Ինչպես հաղորդում է «Նովոստի Գռուզիան», 1921 թվականի փետրվարի 25-ին Թբիլիսի են մտել Կարմիր բանակի ստորաբաժանումները, ուստի «Դեօկուպացիայի եւ ազատագրման միասնական ճակատ» շարժման ակտիվիստները այդ օրն անվանում են խորհրդային օկուպացիայի օր:
Շարժման առաջնորդներից Իրակլի Ծերեթելին հայտարարություն է կարդացել, որտեղ «Միասնական ճակատը» Վրաստանի կառավարությունից պահանջում է սկզբունքային քաղաքականություն վարել եւ հասնել Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնմանը:




























