Այսօր Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիին:

Հանդիպմանը քննարկվել են փետրվարի 18-ի ընտրությունների ընթացքը, դրան նախորդած եւ հաջորդած զարգացումները: Զրուցակիցները կարեւորել են ընտրական օրենսդրության եւ ընտրական գործընթացների բարելավումը, քննարկել հնարավոր առաջարկությունները, որոնք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կարող է առաջարկել իր վերջնական զեկույցում, որը կնպաստի ընտրությունների նկատմամբ հանրության վստահությանը: