Ոստիկանները կանխել են քրեական հեղինակությունների «սխոդկան» Մոսկվայի հարավ-արեւմուտքում: Փետրվարի 25-ին, ժամը 16-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցները կանխել են հավաքը, որին մասնակցել է մոտ 70 մարդ: Ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք, որտեղ առաջիկայում կպարզեն նրանց մեղսակցությունը նախկինում կատարված հանցագործություններին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Lifenews-ն էլ հայտնում է, թե քրեական հեղինակությունները հավաքվել են Korston հյուրանոցում` «օրենքով գող» Ասլան Ուսոյանի հոգեհանգստի արարողությանը: Սգո արարողությունը, ըստ օպերատիվ վյալների, օգտագործվել է քրեական կլանի ընթացիկ հարցերը քննարկելու համար: Ընդհանուր առմամբ հավաքվել է 300 հեղինակություն: Ոստիկանները հանկարծակիի են բերել քրեական գեներալներօն:

Ձերբակալվածների թվում է 55-ամյա Թեմուրի Միրզոեւը (Տիմուր Սվերդլովսկի), Ուսոյանի ազգականը: