«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, փետրվարի 27-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պող. 16-38 շենքերի /կոտորակներով հանդերձ/, Գ.Արծրունի 1-92 ու Վաղարշյան 13-17 համարների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



























