Այսօր` փետրվարի 25-ին, վերսկսվել են 13-ամյա Արսեն Բալայանի որոնողական աշխատանքները:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատը եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 2-րդ հերթապահ խումբը:
Ժամը 18.00-ին որոնողական աշխատանքները ավարտվել են անարդյունք, որոնք կվերսկսվեն փետրվարի 26-ի առավոտյան:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին, ժամը 15.30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտ` 2000 թ. ծնված Արսեն Բալայանը ընկել էր Հրազդան գետը:




























