Փետրվարի 25-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի թիվ 30 շենքի 16-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Փրկարարները բացել են Մուշ 2/4 թաղամասի թիվ 39 շենքի 16-րդ բնակարանի դուռը. մահճակալին հայտնաբերվել է 1958 թ. ծնված Սուսաննա Պետրոսյանի դին: