2013 թ. փետրվարի 22-ին ստացվել է ՀՀ ոստիկանության պետին ուղղված` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրությունը, որտեղ հայտնվում է, որ 2013 թ. փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվել ահազանգեր:
Գրության մեջ նշված 4 դրվագներով հաղորդումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, իսկ մեկ դրվագով հաղորդումը ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչություն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով ընթացքը որոշելու համար:
Գրության մեջ 4 դրվագներով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներում արդեն իսկ նախապատրաստվել կամ նախապատրաստվում են նյութեր:



























