Մոսկվայի մարզի ոստիկանությունը որոնում է փետրվարի 23-ին սրճարաններից մեկում տեղի ուենցած ծեծկռտուքի մասնակիցներին: Սրճարանին հասցված նյութական վնասը կազմել է 1 մլն ռուբլի:
ՆԳՆ վարչության փոխանցմամբ, փետրվարի 23-ին, ժամը 23:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Մեշերսկի գյուղի սրճարանում ծեծկռտուք է եղել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 20 մարդու, որոնք ծեծել են իրար, կոտրել ապակիները, կահույքը:
NEWSru.com-ը հայտնում է, որ կռվողների մեծ մասը եղել են Պենզայի երկրամասից` 11 տղա եւ չորս աղջիկ: Տղաներից մեկը փորձել է մոտենալ մեկ այլ պարող աղջկա, սակայն վերջինս հրաժարվել է եւ հեռացել սրճարանի տնօրենի սեղանի մոտ: Վիրավորված պենզացին վեճի մեջ է մտել սեղանի մոտ նստած երկու տղամարդկանց հետ, որոնք հայեր են եղել: Պենզացուն միացել են նրա ընկերներն ու ծեծկռտուք սարքել:
Ծեծի արդյունքում երկու տղամարդ տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:




























