Ձախակենտրոնների կոալիցիան, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Պիեր Լուիջի Բերսանիի գլխավորությամբ, երկրի բոլոր ընտրատեղամասերի ձայների հաշվարկից հետո (բացառությամբ արտերկրի) Իտալիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարն է:
Ըստ Իտալիայի ՆԳՆ-ի տվյալների` Բերսանիի օգտին քվեարկել է ընտրողների 31,6%-ը, նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի գլխավորած աջակենտրոնների կոալիցիայի օգտին` 30,7%-ը, Բեպե Գրիլոյի «5 աստղի շարժման» օգտին` 23,8%-ը:
«Մայակը» հայտնում է, որ Գերագույն պալատում քաղաքական ուժերից ոչ մեկն էլ չի ունենա բացարձակ մեծամասնություն: Ինչ վերաբերում է Իտալիայի խորհրդարանում պատգամավորների պալատի ընտրություններին, ապա ձախակենտրոնները աջակենտրոններին հաղթում են ընդամենը 0,4% առավելությամբ: Սակայն նույնիսկ այդ հաղթանակը Բերսանիի կողմնակիցներին պատգամավորների պալատում բացարձակ մեծամասնություն չի ապահովում:
Իտալիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են փետրվարի 24-25-ին: Մասնակցել է ընտրողների 75 տոկոսը:




























