ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուսամա բեն Լադենին ջնջել է «Ալ Կաիդայի» հետ կապ ունեցող մարդկանց եւ կազմակերպությունների «սեւ ցուցակից»: Ցուցակը ֆինանսական պատժամիջոցներ է նախատեսում այնտեղ ընդգրկված մարդկանց եւ կազմակերպությունների նկատմամբ, ինչպես նաեւ աշխարհով տեղաշարժվելու արգելք:
ՄԱԿ-ի ԱԽ-ում հայտնել են, որ բեն Լադենը «սեւ ցուցակից» պաշտոնապես ջնջվել է դեռեւս փետրվարի 21-ին: Սակայն այդ կարգադրության վերջնական հաստատման համար այն երկրները, որոնցում գտնվում են նրա ֆինանսական ակտիվները, պետք է երաշխավորեն, որ ակտիվները չեն ուղարկվի «սեւ ցուցակում» գտնվող անձանց կամ կազմակերպություններին, կամ էլ որեւէ այլ կերպ ահաբեկչական նպատակների համար չեն օգտագործվի: Միայն դրանից հետո բեն Լադենի ֆինանսական ակտիվները կսառեցվեն, գրում է lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ին:
ՄԱԿ-ի ԱԽ-ի «սեւ ցուցակում» ներկայումս ընդգրկված են 233 մարդ եւ 63 կազմակերպություն: Ուսամա բեն Լադենը ցուցակում ընդգրկվել էր 2011թ. հունվարին:
«Թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենը ամերիկյան հատուկ նշանակության ջոկատի կողմից սպանվել էր 2011թ. մայիսի 2-ի գիշերը` Պակիստանի Աբոթաբադ քաղաքում:




























