Փետրվարի 26-ին, ժամը 13.08-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նար-Դոս փողոցի թիվ 75 շենքի 71 բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներն իրականացնող կենտոնի հերթապահ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ միջանցքում հայտնաբերել 80-ամյա Թամարա Նավոյանի դին:




























