Փետրվարի 26-ին, ժամը 14.01-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այրում-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 54 AP 555 (վարորդ` Կ. Ռաֆաելյան) եւ «ՎԱԶ 2106» մակնիշի 34 ՕՏ 570 պետհամարանիշերով (վարորդ` Մ. Անդրեասյան) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժած` Մ. Անդրեասյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել է Ալավերդի քաղաքի բժշկական կենտրոն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:



























