Փետրվարի 27-ին, կկայանա ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով եւ հովանավորությամբ հրատարակված` Հայաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակից, պատմական գիտությունների դոկտոր Գեւորգ Ստեփանյանի անգլերենով հրատարակված «Բաքվի նահանգի հայությունը 19-րդ դարի երկրորդ կեսին» պատմաժողովրդագրական ուսումնասիրության եւ հայերենով լույս տեսած «Բաքու քաղաքի հայության պատմություն» աշխատության շնորհանդեսը (Վ. Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա», 9-րդ հարկ, «Էրեբունի» սրահ):

Աշխատություններում ներկայացված են Բաքու քաղաքի եւ համանուն նահանգի հայության պատմությունը, մշակույթը, խոշոր ներդրումը քաղաքի ու ողջ նահանգի զարգացման գործում:

Շնորհանդեսին ներկա է լինելու ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ներկա կլինեն եւ ելույթներով հանդես կգան այլ գերատեսչությունների ղեկավարներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, հասարակական, քաղաքական գործիչներ, գիտնականներ: