«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ փետրվարի 26-ին դոլարի առուվաճառքի գործարքներ չեն կնքվել՝ պահանջարկը եղել է 1դոլար/409,25 դրամ փոխարժեքով, իսկ առաջարկը՝ 1դոլար/409,74 դրամ փոխարժեքով:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքի փոխարժեքը գտնվում է 407-411 դրամ միջակայքում:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր զգալի թուլացել է դոլարի նկատմամբ՝ իջնելով մինչեւ 1,30 դոլար մակարդակին, ամրապնդվել է դոլարի նկատմամբ: Մտահոգությունններ կան, որ Իտալիայում ընտրությունները բացասաբար կազդեն բարեփոխումների վրա:

Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր բարձրացրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,5889 ռուբլի: