Փետրվարի 18-ի նախագահի ընտրության արդյունքները կեղծվել են: Այդ մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՀ Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ռուբիկ Հակոբյանը:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական արդյունքները չեն արտացոլում ընտրության իրական  պատկերը: Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը հայտարարում է, որ չի ճանաչում այդ ընտրության արդյունքները»,- ասաց Ռ. Հակոբյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am