Հայաստանում մի շարք պետությունների դեսպանատների մոտ  այսօր` փետրվարի 25-ին, մի խումբ քաղաքացիներ, բողոքի ակցիա են կազմակերպել` իրենց դժգոհությունը հայտնելով, որ օտարերկրյա պետությունների ղեկավարները շնորհավորել են Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ:

Ռուսերեն եւ անգլերեն լեզվով պաստառներին գրված էր հետեւյալ գրությունները`  «Դուք շնորհավորում եք կեղծ նախագահի», «Մի աջակցեք նոր Մարտի 1-ին», «F*** you», «Մենք ուզում ենք Carrefour-ը Հայաստանում»: Ակտիվիստները ակցիան սկսել են Ֆրանսիայի դեսպանատնից, այնուհետեւ գնացել Իտալիայի դեսպանատուն, Ռուսաստանի դեսպանատան: Նրանք իրենց բողոքը արտահայտող նամակներ են հանձնել դեսպանատներ: Ակցիայի ժամանակ միջադեպ է եղել, ոստիկաններից մեկը ակտիվիստ Կարեն Հարությունյանի ձեռքից խլել է «Սերժին նվիրում ենք ձեզ» բովանդակությամբ պաստառը եւ հայհոյել նրան: Քաղաքացիների ամբողջ ակցիան վերահսկել են ոստիկանները, որոնք դեսպանատների առաջ պատ էին շարել: