Ռուսաստանյան հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները, ով համառորեն հայտնվում է սկանդալների մեջ, հերթական անգամ ստիպված է եղել մեկնաբանել միջադեպը` խորհրդարանի ստորին պալատի հասցեին արված վիրավորանքի շուրջ: «Գոսդուրա»-ն սայթաքում է եղել, ասել է լրագրողը Colta-ին տված հարցազրույցում: Հարցին, թե միտումնավոր է եղել սայթաքումը, Պոզնեսրը խուսափողական պատասխան է տվել. «Թող յուրաքանչյուրն ինքը որոշի»:
Պոզները նշել է, թե իր համար անհասկանալի է, թե ինչու են իրեն ընտրում որպես դժգոհության արտահայտման թիրախ, այլ ոչ ալիքի ղեկավարությանը, որ չարաբաստիկ կտորը եթեր է թողարկել:
Ըստ NEWSru.com-Ի, Առաջին ալիքի եթերը գոտիավորված է, եւ առաջինը հաղորդումները դիտում են Հեռավոր Արեւելքի բնակիչները, ապա հաղորդումները կրկնվում են մյուս գոտիների համար, եւ ալիքը կարող էր փոփոխություն մտցնել հաղորդման մեջ: «Բայց Կոնստանտին Էռնստը զանգեց ինձ եւ ասաց, որ ոչինչ չի փոխի, քանի որ համաձայն է յուրաքանչյուր բառի հետ»,- ասել է Պոզները:




























