Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ նախագահ վերընտրվելու առթիվ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուիելի Մաուրերը, Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Չիոնգ Տան Շանգը, Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Սլովենիայի Հանրապետության նախկին նախագահ Դանիլո Թյիրկը:




























