Բահրեյնի կառավարությունն արգելել է Գայ Ֆոքսի «V – նշանակում է վենդետա» ամերիկյան  հայտնի գեղարվեստական ֆիլմի Anonymous դիմակների ներկրումը` այն հիմնավորմամբ, որ դիմակները երկրում ապստամբության խորհրդանիշ են:

Ըստ առեւտրի նախարար Հասան Ֆահրոյի հրահանգի`  այսուհետ նման դիմակների ներկրումը հայտարարվում է օրենքից դուրս: Խախտողը կարող է հայտնվել բանտում:

Կառավարությունը նկատել է, որ դիմակները հաճախ օգտագործում են ցուցարարները՝  չճանաչվելու նպատակով, եւ ոստիկանների գործը դժվարանում է, հաղորդում է rbc-ն` վկայակոչելով Al Arabiya-ին:

«V – նշանակում է վենդետա» ֆիլմն էկրաններին էր հայտնվել 2006թ.: Ֆիլմի դիմակը արեւմտյան երկրներում դարձել է բողոքի շարժումների խորհրդանիշ, այն կիրառվում է Anonymous խմբի ակտիվիստների եւ «Գրավիր Ուոլ սթրիթը» շարժման մասնակիցների կողմից: