Փետրվարի 26-ին, Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ, որը կազմակերպվել էր Ֆրանսիայի խորհրդարանում, եւ որին մասնակցում էին նաեւ մի քանի ֆրանսիացի պատգամավորներ, Ադրբեջանի պատվիրակության անդամները, հրաժարվելով մեկ րոպե լռությամբ հարգել Սումգայիթի զոհերի հիշատակը, բացականչել են, որ կհարգեն միայն Խոջալուի զոհերի հիշատակը:

Այս արտահայտությունը դժգոհություն է առաջացրել հայ պատվիրակների մոտ, ինչից վեճ է բռնկվել: Միջամտել է ոստիկանությունը: Դեպքից անմիջապես հետո ժամանել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը եւ դատապարտել միջադեպը:

Սադրանքը հավանաբար պլանավորված է եղել, քանի որ միջոցառմանը ներկա էին նաեւ Ադրբեջանի հեռուստաընկերությունները:

Մուրադ Փափազյանը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարն ասել է, որ սանդրանքն անընդունելի է հատկասպես երկու օրից պլանավորվող իրենց ցույցից առաջ, որը պիտի տեղի ունենա Ադրբեջանի դեսպանատան դիմաց, հաղորդում է Lragir.am-ը: