Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` փետրվարի 27-ին, ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ի դեսպանատան քաղաքական եւ տնտեսական հարցերով խորհրդականները:




























