Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆասթում ոստիկանությունը հանրապետական ահաբեկիչների մասնավոր տանը հայտնաբերել է հրթիռ եւ սարքավորում` նրա մեկնարկի համար: Ծայրահեղականները ծրագրել էին հրթիռի միջոցով ահաբկչական ակտ իրագործել: Պայթուցիկ սարքը հայտնաբերվել է ԱՄՆ պետքարտուղար  Հիլարի Քլինթոնի` կաթոլիկ-բողոքական միացյալ կառավարության ստեղծման 5-ամյակի կապակցությամբ Բելֆասթ այցելության նախօրյակին:

Ինչպես հաղորդում է  LifeNews-ը, սարքավորումը հայտնաբերել են Իռլանդիայի հանրապետական բանակի անդամի` Հոութորն սթրիթում գտնվող տունը խուզարկելու ժամանակ: Զինվորականներին հաջողվել է վնասազերծել հրթիռը: Այնուամենայնիվ, մահաբեր սարքավորումը քաղաքի փողոցներով տեղափոխման ժամանակ տեղի բնակիչներին տեղահանել են:

Ինչպես գրում է  «Ռոսբալթը», հունիսին Հյուսիսային Իռլանդիայում պետք է անցկացվի «մեծ ութնյակի» գագաթաժողովը: Բրիտանական լրատվամիջոցները նշել են , որ աննկուն հանրապետականներն այդ շրջանում  ահաբեկչական ակտեր են պատրաստում աշխարհի առաջատար երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ:

Դեկտեմբերի 7-ին, Հյուսիսային Իռլանդիայի իրավապահ մարմինները ձերբակալել են ԻՀԲ-ի չորս ենթադրյալ մասնակիցների, որոնց կասկածում են Լոնդոնդերի քաղաքում ռումբի պատրաստման եւ տեղադրման մեջ: