Փետրվարի 26-ին, ժամը 13.30-ին, Վրաստանի սահմանի Բագրատաշենի անցակետից դեպի Ալավերդի ճանապարհի 12-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վթարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























