«Ոչինչ մի բացառեք, ամեն ինչ հնարավոր է»,- այսպես արձագանքեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն, այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողներից մեկի այն հարցին, թե հնարավո՞ր է ԲՀԿ-ի հետ նոր կոալիցիայի ձեւավորումը:

«Այն քաղաքական ուժերը, որոնք մեր ծրագրերին համամիտ են եւ պատրաստ են սատարելու Սերժ Սարգսյանի ապագայի ծրագրերը, եւ կցանկանան մեզ հետ կոալիցիա կազմել, ապա Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեր գործադիր մարմինն այդ հարցը կքննարկի»,- ասաց Հ. Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ 2012-ի մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ն մաս չկազմեց իշխանական կոալիցիայի, իրեն համարելով այլընտրանք: