Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց այն լուրերը, որ օրերս հանդիպել է Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ: Սակայն Հ. Աբրահամյանը կոռեկտ չհամարեց մանրամասնել, թե ինչի մասին են զրուցել:

«Ես հանդիպել եմ Կարեն Կարապետյանի հետ, մենք շատ ջերմ հարաբերություններ ունենք: Որեւէ քաղաքական խնդիր չենք քննարկել»,- ասաց Հ. Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, Հայաստանի վարչապետի պաշտոնի հավակնորդների ցանկում շրջանառվում է նաեւ Կարեն Կարապետյանի անունը: