Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ով այսօր` փետրվարի 27-ին, պաշտոնական այցով պետք է այցելի Ադրբեջան, Թբիլիսիի միջազգային օդանավակայան է ժամանել առանց թիկնապահների` անձամբ նստած լինելով էլեկտրական մեքենայի ղեկին:
«Ես արդեն մոտ մեկ շաբաթ է այսպես եմ տեղաշարժվում, երբ իմացա, որ թիկնապահական ծառայությունը լուրջ դժվարություններ ունի: Ինձ ոչ ոք չի խանգարի հանդիպումների եւ գործողությունների կատարման ժամանակ իմ տեղաշարժին:Չի կարելի ավելորդ դրամատիկացնել եւ շահարկել այն»,- հայտարարել է Սահակաշվիլին, հաղորդել է «Իմեդի» հեռուստաընկերությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հրաժարվել է պետական թիկանապահական հատուկ ծառայությունից, այն բանից հետո, երբ Իվանիշվիլին փոխել է Ծառայության ղեկավարին եւ այդ պաշտոնին նշանակել է իր անվտանգության ղեկավարին:
Ադրբեջան կատարելիք այցի շրջանակում, որը կտեւի երկու օր նախագահին կուղեկցեն «Միացյալ ազգային շարժման» պատգամավորներն ու Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան:




























