Ադրբեջանը ժամանակին փորձել է կեղծել Հայաստանում իբր սպանված ադրբեջանցիների մասին տվյալները:

Այսօր` փետրվարի 27-ին, մամուլի ասուլիսում, Սահմանադրական դատարանի խորհրդական, Սահմանադրական իրավունքի կենտրոնի նախագահ, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը նշել է, որ ժամանակին Ադրբեջանի դատախազությունը մոտ 230 ազգանուններից կազմված ցուցակ է ներկայացրել, որոնք, իբր, սպանվել են Հայաստանում: «Սպանվածների» տվյալները ստուգվել ու համեմատվել են Հայաստանը լքած եւ հայրենիք վերադարձա ադրբեջանցիների տվյալների հետ: Պարզվել է, որ նրանք բոլորը մահացել են արդեն Ադրբեջանի տարածքում, ընդգծել է Գեւորգ Դանիելյանը:

Նշենք, որ այս օրերին նշվում է Արցախյան շարժման եւ Սումգայիթում հայկական ջարդերն սկսելու 25-րդ տարին:

 

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am