Սումգայիթի իրադարձությունների վերաբերյալ հայկական կողմի գնահատականները ժամանակին են տրվել: Այդ մասին փետրվարի 27-ին կայացած կլոր սեղանին հայտարարել է Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

«Ցեղասպանություն» եզրույթը անհրաժեշտ է շատ զգույշ կիրառել: Սումգայիթը Ադրբեջանում հայերի ցեղասպանության շղթայի միակ մեկ օղակն է: Սումագյիթի իրադարձությունները չի կարելի ոչնչի հետ համեմատել, եւ ես դեմ եմ Խոջալուի ողբերգական իրադարձությունների հետ դրանք քննարկելուն, որովհետեւ դա տեղի է ունեցել ռազմնական գործողությունների փուլում»,- նկատել է Հմայակ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 27-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի զանգվայաին ջարդեր են եղել, որոնք ուղեկցվել են դաժան սպանություններով:

 

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am