Բոլոր բնակավայրերը պահանջում են Սյունիքի մարզպետ Սուրեն խաչատրյանի հրաժարականը: Այդ մասին փետրվարի 27-ին հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` Կապան քաղաքի ընտրողների հետ հանդիպմանը: Կապանում Հովհաննիսյանը հաղթանակ էր տարել գործող նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:
«Սա համաժողովրդական հաղթանակ է: Այն պատկանում է մեզ բոլորիս: Շնորհավորում եմ Կապանին մեր ընդհանուր հաղթանակի կապակցությամբ: Մարդկանց հաղթանակով, այլ ոչ կեղծ արծիվների»,- ասել է նա:
Մարզպետը, ըստ նրա, արժանի է հարգանքի որպես արցախյան պատերազմի մասնակից: «Դուք եւս պետք է հարգեք նրա անցյալը: Բայց նրանք, եւ պարոն Խաչատրյանը, եւ Կապանի քաղաքապետը, եւ Սերժ Սարգսյանը պետք է հարգեն ժողորվդի հաղթանակը: Ես Սուրեն խաչատրյանին մի քանի անգամ առաջակեցի հանդիպել: Դուք արել եք ձեր ընտրությունը: Ընտրություն հանուն հայաստանի: Եւ մենք միասին կարող ենք պահանջել մարզպետի հրաժարականը: Դա պահանջում է ողջ ժողովուրդը: Դա պահանջում ենք մենք»,- ընդգծել է Հովհաննիսյանը` դիմելով բազմամարդ հանրահավաքի մասնակիցներին, որոնք բուռն վանկարկումներով հավանություն են տվել Հովհաննիսյանի խոսքին:
Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























