ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի այսօր` փետրվարի 27-ի երեկոյան, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մոտ  Ազգային անվտանգության խորհրդի եւ կառավարության անդամներ հետ նախատեսված մեծ խորհրդակցությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնայանը:

Նրա փոխանցմամբ` Գագիկ Ծառուկյանը դեռ չի վերադարձել արտերկրից, հետեւաբար չի կարող մասնակցել խորհրդակցությանը: Տոնոյանը նշեց, որ դեռ պարզ չէ, թե Գագիկ Ծառուկյանը երբ կվերադառնա Հայաստան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ NEWS.am-ի տվյալներով` այսօր` փետրվարի 27-ի երեկոյան, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մոտ մեծ խորհրդակցություն է տեղի ունենալու, որտեղ լինելու են Ազգային անվտանգության խորհրդի եւ կառավարության անդամներ: Դեռեւս հայտնի չէ, թե ինչ խնդիրներ են քննարկելու այդ խորհրդակցության ժամանակ: