Ագրարային համալսարանից պարզաբանում են իրենց բուհի մոտ ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցածը:
«Aravot.am, lurer.com, NEWS.am պարբերականները փետրվարի 27-ին հաղորդում են, թե դասադուլավոր ուսանողներին Ագրարային համալսարանում դիմավորել են «հայհոյանքներով» եւ «կոշտ իր են գցել» «Հայկական ժամանակի» լրագրող Տաթեւ Խաչատրյանի գլխին:
Ողջ երթը տեսագրվել է, (մանրամասները հեշտությամբ կարող ենք ճշտել փոխոստիկանապետ պարոն Վ. Օսիպյանի աջակցությամբ), իսկ դա նշանակում է, որ հստակ ամրագրված է ու նկատելի` ՀԱԱՀ աշխատակիցներն ու ուսանողները զուսպ, քաղաքակիրթ վերաբերմունք են ցուցաբերել երթի մասնակիցների նկատմամբ: Բուհի կոլեկտիվը հստակ է իր դիրքորոշման մեջ` չի կարելի կազմալուծել եւ խաթարել ուսումնական գործընթացը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ագրարային համալսարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ միջադեպ է գրանցվել, ակցիայի մասնակիցներին այդ բուհի մի քանի ուսանողներ եւ դասախոսներ դիմավորել են «Հեռացում» կոչերով: Այդ համալսարանում դասադուլի կոչերին հակառակ ակցիա անողներից մեկը հարվածել է «Հայկական ժամանակ» թերթի լրագրողներից մեկին` Տաթեւ Խաչատրյանին:




























