Երկրորդ օրն անընդմեջ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարի առուվաճառքի գործարքներ չեն կնքվում: Այսօր՝ փետրվարի 27-ին պահանջարկը եղել է 1դոլար/409 դրամ փոխարժեքով, իսկ առաջարկը՝ 1դոլար/409,75 դրամ փոխարժեքով: Երեկվա համեմատ պահանջարկի ու առաջարկի փոխարժեքենրի միջեւ գործնականում տարբերություններ չկան:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքի փոխարժեքը կայունացել է 408-411 դրամ միջակայքում:
Forex միջազգային շուկայում դոլարն այսօր թուլացել է եվրոյի եւ իենի նկատմամբ, քանի որ Իտալիայի կառավարության պարտատոմսերը հաջող են տեղաբաշխվել: Մեկ եվրոն արժե 1,30 դոլար:
Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր բարձրացրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,6202ռուբլի:




























