Ամերիկացի կոնգրեսականները արտասահմանյան չվերթները կվճարեն սեփական գրպանից, եթե Կոնգրեսը չկասեցնի մարտի 1-ից սպասվող բյուջեի ավտոմատ սեկվեստրը: Այդ դեպքում խորհրդարանականներին կարգելեն անվճար թռչել երկրի ռազմաօդային ուժերի օդանավերով, ուստի նրանք ստիպված կլինեն իրենք վճարել իրենց չվերթները: Այդ մասին հայտնել է Կոնգրեսի խոսնակ Ջոն Բոները:
«ՌԻԱ Նովոստին» բացատրում է, որ բյուջեի ավտոմատ սեկվեստրը առաջիկա 10 տարվա ընթացքում ծախսերի 1,2 տրիլիոն դոլարի եւ արդեն այս ֆինանսական տարեվերջին՝ 85 միլիարդ դոլարի կրճատում է նախատեսում։
Այն երկրում ուժի մեջ կմտնի մարտի 1-ից, եթե ԱՄՆ-ի ղեկավարությունը եւ Կոնգրեսը չպայմանավորվեն բյուջետային դեֆիցիտի կրճատման միջոցների վերաբերյալ:




























