Ոչ ոք իրավունք չունի խախտել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Այդ մասին փետրվարի 28-ին հայտարարել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում իր կողմնակիցների հետ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Մենք ապացուցեցինք, որ ժողովրդի կամքը չի կարող կոտրվել: Ելք կա ստի, վախի, ահաբեկումների մթնոլորտից: Դա սեփական արժանապատվության գիտակցումն է, իր իրավունքների համար պայքարելու պատրաստակամությունը: Պայքարը կարող է երկար եւ բարդ լինել: Բայց մենք իրավունք չունենք թեւաթափ լինել: Մենք կիրացնենք մեր իրավունքները»,- ընդգծել է Հովհաննիսյանը: Նրա խոսքով, Հայաստանն արտագաղթի երկրից վերածվելու է վերադարձի երկրի, մարդու իրավունքների պաշտպանության երկրի: