Իշխանության մեջ հրաժարականների շարքը մոտենում է: Այդ մասին փետրվարի 28-ին հայտարարել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում իր կողմնակիցների հետ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Ես անկապ տեղն ինչ-որ մեկի հրաժարականը չեմ պահանջի: Բայց կարծում եմ` կամավոր հրաժարականների ժամանակը հասել է, եթե մարդկանց մեջ պատիվ եւ արժանապատվություն է մնացել: Մարզպետերի եւ քաղաքապետերի հրաժարականների շղթան սկսվել է, բայց ոչ նրա համար, որ չեն կատարող իշխող կուսակցության եւ Սերժ Սարգսյանի հրահանգը, այլ որովհետեւ չեն ծառայել իրենց ժողովրդին: Հարգում եմ նրանց անցյալը` Ղարաբաղի պաշտպանության, սահմանների պաշտպանության գործում: Դա վերաբերում է եւ Սյունիքի, եւ ձեր (Կոտայքի-խմբ.) մարզպետին: Բայց բոլորը պետք է հասկանան, որ եկել է նոր Հայաստանի ժամանակը: Մարզպետերը, գյուղապետերը, որոնք գողացել են ժողովրդի ձայնը, պետք է հեռանան: Գյուղից գյուղ, քաղաքից քաղաք իշխանությունը վերադարձվելու է ժողովրդին»,- ասել է Հովհաննիսյանը:

 

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am