Եթե ինչ-որ մեկը ձեզ արգելի գալ Երեւան հանրահավաքի, մենք պարզաբանումներ կպահանջենք Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից: Այդ մասին փետրվարի 28-ին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը` Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում կայացած հանրահավաքում, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Հայաստանի մայրաքաղաքի եւ բոլոր մարզերի բնակիչները շարունակում են ամրագրել իրենց հաղթանակը, այն տանել մինչեւ վերջ` հասկացնելով, որ այս երկրում հնարավոր չէ իշխել, եթե ժողովուրդը չի ընդունում իր չընտրած իշխանությանը: Մենք ուժեղ ենք ձեզանով, եւ եթե դուք պաշտպանեք մեր թիկունքը, մենք կգնանք մինչեւ վերջ»,- հավաստիացրել է Սաֆարյանը:

Նա նշել է, թե իրենց հայտնի են ահաբեկումների դեպքեր, որ մարդկանց հարկադրում են չգնալ հանրահավաքի: «Իմացեք, եթե ինչ-որ մեկը սպառնա ձեզ, մենք պատասխան կպահանջենք»,- ասել է Սաֆարյանը:

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am