Հայաստանի  միջազգային պահուստները 2013 թ. հունվարին կազմել են մոտ 1.768; Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակման մեջ («Միջազգային պահուստների եւ արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակ»): 2012 թ. դեկտեմբերի  համեմատ միջազգային պահուստները նվազել են մոտ 32 մլն դոլարով:

Նվազումը հիմնականում տեղի է ունեցել կանխիկ դրամական միջոցների մասով՝ նախորդ ամսվա 630 մլն դոլարի համեմատ դրանց մնացորդը հունվարին մոտ 593 մլն դոլար է: Արժեթղթերի ծավալը, ընդհակառակը,  մի փոքր աճել է՝ մինչեւ 1.143 մլրդ դոլար: