«Իրավունք» թերթը դարերի պատմություն ունեցող «գրպանահատություն» երեւույթի մասին զրուցել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնի պետ, փոխգնդապետ Ռոման Կիրակոսյանի հետ, որը, մասնավորապես նշել է, որ 2012թ. ընթացքում արձանագրված  գրպանահատության 92 դեպքերից բողոքի հիման վրա հարուցված քրեական չորս գործ կա։

Ընդ որում, դեպքերի մեծամասնությունը արձանագրվել են Երեւանում։ «Ըստ քրեական գործով անցնող գրպանահատների, վերջիններիս հիմնական տարիքը քառասուն եւ ավելի է: Եվ որ ամենահատկանշականն է եւ ինչ-որ տեղ ցավալի մեր ազգի համար, գրպանահատների մեծ մասը կանայք են։ Գրպանահատները հիմնականում մի քանի անգամ դատված անձինք են, որոնց համար հանցագործություն կատարելը դարձել է սովորական երեւույթ»,- փոխգնդապետի խոսքերն է մեջբերում «Իրավունքը»։