Պրիմորյեի Սպասկոյե շրջանի Դուխովսկոյե գյուղում ընկերական կերուխումի ժամանակ մարտական նռնակ է պայթել. Կա երկու զոհ եւ երեք վիրավոր:
Կատարվածի մասին ոստիկանությունն իմացել է մարտի 1-ի կեսգիշերին: Դուխովսկոյե գյուղի Լենինի փողոցի տներից մեկում պայթյուն է որոտացել , որի հետեւանքով զոհվել են տեղի 25-ամյա երկու բնակիչ: Եվս երեք մարդ` 20-ամյա երիտասարդ, 34-ամյա տղամարդ եւ 25-ամյա մի աղջիկ, տեղափոխվել են շրջանային հիվանդանոց:
Ըստ ոստիկանության` ընկերական կերուխումի մասնակիցներից մեկը հանել է նռնակը՝ ասելով, որ այն ուսումնական է: Խոսքերը հաստատելու համար նա քաշել է ձգանը, որից հետո էլ տեղի է ունեցել պայթյունը, հայտնում է «Ինտերֆաքսը»:




























