Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն իար այսօրվա` մարտի 1-ի ասուլիսն սկսեց 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի զոհերի հարազատներին իր ցավակցությունը հայտնելով: Նրա խոսքով` ինչքան էլ ասեն, որ մարտի մեկը քաղաքական կատեգորիա չէ, միեւնույնն է, դա այդպես չէ:

Ալավերդյանը նշեց, որ այսօր մեխանիկորեն ժամը 06:40-ին է արթանցել, հիշեցնելով, որ հենց այդ ժամին են ոստիկանները սկսել Ազատության հրապարակում իրենց գործողությունը:

«Մինչեւ չպարզվի, թե ով է հրահանգը տվել եւ մեղավորները չպատժվեն, այս էջը չի փակվի: Պատասխանտվություն կրողը պետք է պատժվի ուզում է այսօր, ուզում է վաղը, ուզում է տարիներ անց»,- ասաց Լարիսա Ալավերդյանը, հավելելով, որ այդ ամենը ժողովրդին սարսափեցնելու ակցիա էր: «Տասը քաղաքացիները զոհվել են, ոչ թե տարբեր փողոցներում, այլ հենց Լեոյի փողոցում, որով իշխանությունները փորձեցին հասկացնել, որ իշխանությունը փողոցում գցած չէ, որ երբ ցանկանան գան եւ վերցնեն»,-ասաց նա, հավելելով, որ օրեցօր ժողովուրդն ու հասարակությունը հասունանում են եւ նրանց հասունության վրա այլեւս կասկածել պետք չէ:

«Կարծում եմ, որ օրեցօր հասունացող հասարակությունը ցույց կտա, որ մարդն է ամենամեծ արժեքը»,- իր խոսքն ամփոփեց Ալավեդյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am