Իտալական «Յուվենթուսը» չի հրաժարվում Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերիին իր շարքերում ներգրավելու մտքից, հաղորդում է իտալական Il Corriere dello Sport-ը։
Ինչպես պարբերականն է հայտնում, «Ֆիատ» ավտոմոբիլային ընկերության փոխնախագահ Ջոն Էլկանը պետք է հանդիպի գերմանական գրանդի պատվավոր տնօրեն Ֆրանց Բեկենբաուերին, որպեսզի նրա օգնությամբ լուծում տա այդ խնդրին։
Ընդգծենք, որ Ռիբերիի փոխհարաբերությունները թիմի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի հետ շարունակում են լարված մնալ։



























