Սահնակային սպորտի միջազգային ֆեդերացիայի կարծիքով, վրացի սահնակորդ Նոդար Կումարիտաշվիլու մահվան պատճառը Ուիստլերում գտնվող օլիմպիական սահուղու թերությունները չեն եղել։ Այս մասին գրված է 2010 թվականի օլիմպիական խաղերի պաշտոնական կայքում։
Նկատի ունենալով այս եզրակացությունը, որոշում է ընդունվել մրցումների համար նորից վերաբացել սահուղին, շաբաթ կկայան տղամարդկանց միատեղանի սահնակներով սահքի որակավորման փուլը։
Հիշեցնենք, որ մարզումների ժամանակ 21-ամյա վրացի մարզիկը կորցրել էր սահնակի կառավարումը 145կմ/ժ արագության ժամանակ, բախվել պատին եւ դուրս էր թռել սահուղուց։ Նա կորցրել էր գիտակցությունը, եւ նրան հնարավոր չէր եղել փրկել։



























