Սփյուռքահայ գործարարներ, ամուսիններ Քերոլայն եւ Արթուր Զաքարյանները Կոտայքի մարզի Գեղադիր գյուղում, Երեւան-Գառնի ճանապարհի մոտ, ստեղծել են բավական յուրօրինակ հանգստի գոտի` էկոտուրիզմով զբաղվելու համար: Այն կոչվում է «Հայլանդզ Էկո Վիլիջ Ռիզորթ»: Ընկերությունը հատուկ տաղավար է զբաղեցնում Երեւանում բացված CTS զբոսաշրջային ցուցահանդեսում:
Ամուսինները եկել են ԱՄՆ-ից (ծնունդով Լիբանանից են) եւ մշտական բնակություն հաստատել Հայաստանում ավելի քան 10 տարի առաջ: Հանգստյան գոտին հիմնել են 2012 թ. սեպտեմբերին եւ արդեն մեծ հաջողություն ունեն: Հյուրեր շատ են, այդ թվում` Եվրոպայից, ԱՄՆ-ից: Տիկ. Զաքարյանն ասում է, որ հատկապես շվեյցարիացինրը շատ են հավանել այն:
Հանգստյան գոտու առանձնահատկությունն այն է, որ սնունդը պատրաստում են բացառապես սեփական էկոլոգիապես մաքուր արտադրանքից` մեղրը, մուրաբան, կաթնամթերքը, ձուն, մսեղենը իրենցն է:
Սենյակների գինը սկսում է 30 հազար դրամից, երկու հոգու համար` 35 հազ. դրամ (ներառյալ նախաճաշ):



























