ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մարտի 1-ին հրամանագիր է ստորագրել բյուջեն 85 միլիարդ դոլարով կրճատելու մասին:  Ավելի վաղ Օբաման հանդիպել էր ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջնորդի հետ` բյուջեի կրճատման քննարկման համար:  Սակայն նրանք չէին կարողացել համաձայնության հասնել, հայտնում է AFP-ն:

Բանակցությունների տապալման համար նախագահը մեղադրել է  հանրապետականներին, որոնք հրաժարվում են  բարձրացնել հարկերը տարեկան 1 միլիոնից ավելի եկամուտ ունեցող քաղաքացիների համար: Ըստ Օբամայի` հանրապետականները համաձայն են ԱՄՆ-ի տնտեսությանը մեծ վնաս հասցնող բյուջեի կրճատմանը, սակայն պատրաստ չեն մեծահարուստ  քաղաքացիների եւ կազմակերպությունների համար փակել հարկային համակարգի սողանցքերը, գրում է  «Ռոսբալտը»:

Նշվում է, որ կրճատումների մեծ մասը Պենտագոնին է վերաբերում. ռազմական գերատեսչության բյուջեն կկրճատվի 64 միլիոն դոլարով: Սպասվում է, որ Պենտագոնը կկրճատի շուրջ 800 հազար պետծառայողի: