Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ բարեկամական ամուր հարաբերություններ են հաստատվել: Երկկողմ հարաբերություններին նման գնահատական տվեց Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան առաջին քարտուղար Կիիսուկե Կամագիսին:

Դեսպանատան ներկայացուցիչն ափսոսանքով արձանագրեց, որ առայժմ անմիջապես  Երեւանում դեսպանատուն չկա (նստավայրը Մոսկվայում է), բայց հույս հայտնեց, որ մոտ ժամանակներս կհիմվի:

Բարձր գնահատելով հայ-ճապոնական «Խիկարի» գիտակրթական կենտրոնի գործունեությունը, դիվանգետը նկատեց, որ նախօրեին ստորոգրված ծրագիրը մեծ նշանակություն ունի կողմերի համար:

«Հուսով եմ, կենտրոնը կընդլայնի գործունեությունը  եւ նոր ծրագրեր կիրականացնի»,-նշեց Յամագիսին: Նա նաեւ հիշեցրեց, որ այս օրերին Երեւանում իկեբանայի պատրաստման, թեյի արարողության վարպետության  դասեր են անցկացվում,  այդ նպատակով Հայաստան է  ժամանել է իկեբանայի պրոֆեսոր Յամադա Միդորին: