Բանգլադեշի տարբեր մասերում մարտի 3 –ին զանգվածային բախումներ են տեղի ունեցել: Երկրում խոշորագուն «Ջամաաթ ի իսլամի» իսլամիստական կուսակցությունը ցասման օր էր հայտարարել: Բախումների արդյունքում ավելի քան 20 մարդ է զոհվել, այդ թվում` մեկ ոստիկան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Անկարգություններն սկսել են երկրի տարբեր քաղաքներում փետրվարի 28-ին, իսլամիստական կուսակցության փոխնախագահի նկատմամբ կայացված մահվան դատավճռից հետո: Այս երեք օրվա ընթացքում անկարգությունների զոհ է դարձել ավելի քան 30 մարդ, եւս 300 –ը վիրավորվել է:

Իսլամիստներն այրել են մեքենաներ, ավտոբուսներ եւ խանութներ: Նրանք հարձակվել են ոստիկանների վրա: Մի շարք քաղաքներում զինվորական ստրաբաժանումներ են մտցվել: