Եգիպտոսում տնտեսական իրավիճակը դարձել է Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի բանակցությունների հիմնական թեման: Երկօրյա այցով Եգիպտոսում գտնվող ԱՄՆ պետքարտուղարը մինչեւ Մուրսիի հետ հանդիպումը հայտարարել էր, որ բանակցությունների ընթացքում «փորձելու է հասկանալ, թե ինչով ԱՄՆ-ն կարող է օգնել Եգիպտոսին»: Կողմերը քննարկել են Կահիրեին ամերիկյան աջակցության հնարավորությունները:
Քերիի եւ Մուրսիի հանդիպմանը քննարկվել է նաեւ սիրիական խնդիրը: Մինչ այդ Քերին հանդիպել էր նաեւ Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդելֆաթահ ալ Սիսի հետ, անդրադարձ է եղել ռազմական ոլորտում համագործակցությանը: Երկրում քաղաքական իրավիճակի թեման չի շոշափվել:
Մեկնաբանները Քերիի առաջին այցը Կահիրե «ճանաչողական» են համարում, գրում է «ՌԻԱ Նովոստին»: Պետքարտուղարը քիչ է շփվում մամուլի հետ եւ շատ ընդհանուր հայտարարություններ է անում:




























