Քենիայում ընտրությունները կրակոցներով են սկսվել: Ընտրություններին նախորդող գիշերը Քենիայի Մոմբաս քաղաքում իրավապահները հաայտնվել են որոգայթում: Ըստ տարբեր տվյալների` բախումներում զոհվել է հինգ ոստիկան:

Այսօր` մարտի 4-ին, ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժամը 06:00-ին եւ կգործեն մինչեւ 17:00:

Նախագահի պաշտոնի համար պայքարում են ութ թեկնածուներ: Առաջատար են համարվում 68-ամյա վարչապետ Ռայիլա Օդինգան եւ 51-ամյա փոխվարչապետ Ուհուրու Քենիաթան, որին Միջազգային քրեական դատարանը մեղադրում է մարդկության դեմ հանցագործությունների մեջ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

42 միլիոն բնակչություն ունեցող Քենիայում գրանցված էավելի քան 14 միլիոն ընտրող: Միաժամանակ տեղի կունենան նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Կընտրվեն նահանգապետեր եւ փոխնահանգապետեր, ինչպես նաեւ Քենիայի 47 շրջանների ժողովների անդամներ: