Իսպանիայի թագավոր Խուան Կարլոս I-ը միջողնաշարային ճողվածքի հեռացման վիրահատության է ենթարկվել: Այս մասին հայտնել են պետության ղեկավարի նստավայրից` Սարսուելա պալատից:
Վիրահատությունը տեւել է մոտ 3 ժամ եւ հաջող է ավարտվել: Թագավորը գիշերն անցկացրել է հիվանդանոցում` մասնագետների հսկողության ներքո:
Խուան Կարլոս I-ին վիրահատող վիրաբույժ Մանուել դե լա Տորրեի խոսքով` միապետի ուժերը վերականգնելու համար 2-6 ամիս ժամանակ է պետք:
Նա հիվանդանոցում կանցկացնի եւս մեկ շաբաթ, հաղորդում է РБК-ն: Սա Խուան Կարլոսի մոտ արդեն վիրահատական միջամտության 7-րդ դեպքն է վերջին 3 տարում:




























