Մարտի 1-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Բազումի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Արկադի Կռոյանը, որը 2012 թ. օգոստոսի 7-ից ՌԴ Թաթարստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Ա. Կռոյանը ձերբակալված է եւ ներկայումս գտնվում է ոստիկանության Վանաձորի բաժնի ՁՊՎ-ում:

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է Լոռու մարզի դատախազին եւ ՌԴ Թաթարստանի Հանրապետության ՆԳՆ Ազնակաեւո շրջանի ոստիկանություն: